Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին
05.12.2012 | 11:57

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով դեկտեմբերի 05-09-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին:
Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև «Լիոն Լույսի փառատոն ֆորումի» շրջանակում անցկացվող գիտաժողովներին։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև 2013 թվականին Վալանս քաղաքում կայանալիք հայ–ֆրանսիական 2-րդ ապակենտրոնացված համագործակցության համաժողովին առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ